00:00:00

Ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ռեստորանային համալիրը սնուցող էլ. ենթակայանի վրա

22:47, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 4-ին` ժամը 11:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող տարածքում այրվում է էլ. ենթակայան: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանյան խճուղի 1/11 հասցեում գտնվող «Քարի տակ» ռեստորանային համալիրը սնուցող էլ. ենթակայանի վրա, ինչի հետևանքով առաջացել է կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկմամբ: Փրկարարները ծառը հեռացրել են էլ.ենթակայանի վրայից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր