00:00:00

Ավտովթար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում. կա տուժած

16:06, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 4-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի (վարորդը՝ Ս. Ս.) և  Mercedes C մակնիշի (վարորդը՝ Հ. Մ. 1964 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր