00:00:00

Ավտովթար «Երևան մոլ»-ի մոտակայքում

15:45, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 4-ին, ժամը 04:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հարվածել է կայանած կռունկին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Խ.) բախվել է ճանապարհին կայանած «Nissan» մակնիշի ավտոաշտարակին (վարորդը՝ Ա. Գ.): Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել հեղուկ գազի արտահոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր