00:00:00

Ողբերգական ավտովթար՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. կա զոհ

14:55, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 3-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և կողաշրջվել: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմքենային, ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր