00:00:00

Քարաթափում Գողթ գյուղում. Գեղարդի վանք տանող ճանապարհը փակ է

14:41, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում քարաթափում է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր