00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. ամուսնու հետ վիճաբանությունից հետո 22-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

00:27, 04 օգոստոս 2018 Պատահարներ

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 2-ին ժամը 20։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նիկոյան փողոցի բնակարաններից մեկում 21-ամյա Աշոտ Հ.-ն կնոջ՝ 22-ամյա Ա. Պ.-ի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, որից հետո Ա.Պ.-ն իրենց շենքի բակում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր։ Փաստի առիթով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր