00:00:00

Վրաերթեր Երեւանում. վիրավորներից մեկն Իրանի քաղաքացի է

20:58, 03 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 2-ին, ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Oգոստոսի 2-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել ԻԻՀ 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր