00:00:00

Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան վիրավորներ

03:47, 03 օգոստոս 2018 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mersedes մակնիշի 35 NQ 770 և Opel մակնիշի 35 NT 432 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր