00:00:00

Արարատ գյուղում՝ ավտոտնակում, հրդեհի պատճառով մեքենան ամբողջությամբ այրվել է

02:23, 03 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 2-ին, ժամը 15:11-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, 1 բազմոց, 2 հեծանիվ, մոտ 20 անվադող և տնտեսական իրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր