00:00:00

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան իրադարձությունները

21:05, 02 օգոստոս 2018

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար 2008 թվականին մարտի 1-ի ցույցերը ցրելու քրեական գործի շրջանակներում։ Խաչատուրովն ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այսպես, «Կոմերսանտ»–ի աղբյուրների տեղեկություններով՝ ՌԴ պետական կառույցներում հատկապես դժգոհություն է առաջացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին դատի տալը։ Կրեմլում սա լուրջ հարված են համարել ռազմական դաշինքի իմիջին եւ չեն բացառում, որ ՀԱՊԿ–ն կարող է այլ երկրի ներկայացուցիչ գլխավորել։ Բացի այդ, հարցականի տակ է հայտնվել նախկինում համաձայնեցված 100 մլն դոլարի զենքի մատակարարումը։ Հնարավոր է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինի Բելառուսից «Կոմերսանտ»–ի զրուցակցի խոսքով՝ ՌԴ պետական կառույցներում հատկապես դժգոհություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը, որով հարվածի տակ է դրվում Ռուսաստանի կողմից համակարգվող ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությունը։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել։ ՀԱՊԿ կառույցներին մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ Խաչատուրովին ու ամբողջ կազմակերպությունը սեւացնելու փորձը հրահրվել է արտատարածաշրջանային խաղացողների կողմից։ Ամեն դեպքում հնարավոր կադրային փոփոխությունը կլուծվի նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ կհավաքվի ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը (այս մարմնի կազմի մեջ են մտնում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները)։ ՌԴ պետական կառույցներում աղբյուրներն արդեն հիմա հասկացնել են տվել՝ ձեւավորված իրավիճակում  Հայաստանի նոր թեկնածուի հաստատման հարցում ավտոմատիզմ չի գործի. «Հայկական «քաշքշուկը» հսկայական վնաս է հասցրել ամբողջ կազմակերպության իմիջին, տարօրինակ է, որ նրանք սա չեն հասկանում»,–հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը։ Եթե գլխավոր քարտուղարի հայկական նոր թեկնածուն հավանության չարժանանա, ռոտացիայի այբբենական կարգի համաձայն հաջորդ թեկնածուին առաջադրելու իրավունքը կստանա Բելառուսը։ «ՌԻԱ Նովոստի»–ի հետ հարցազրույցում գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը պատկանում է Հայաստանին։ Կազդե՞ն արդյոք «տարաձայնությունները» ՌԴ–ից Հայաստան զենքի մատակարարումների վրա Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում այս անհամաձայնությունը կարող է բացասաբար ազդել նախկինում համաձայնեցված Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա։ ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ գործարքների երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 մլն դոլարի չափով վարկ ստանա, հիմա գտնվում է մեծ հարցականի տակ. «Դեռեւս առանձնապես հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ կատարվում»։ Պայմանագրերի առաջին փաթեթի շրջանակում (դրանց իրականացման համար Մոսկվան 2016 թվականին Երեւանին հատկացրել է 200 մլն դոլար) զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտված են, պնդում է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը. Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքներ եւ դրա զինամթերքը, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման վերգետնյա համալիրներ, «ՏՕՍ-1Ա ծանր հետանային համակարգեր (տրանսպորտալիցքավորող մեքենաներով), 9Մ113Մ կառավարվող հրթիռներ («Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար), ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինչպես նաեւ կապի միջոցներ: Պարբերականի տեղեկություններով՝ երկրորդ պայմանագրով նախատեսվում էր հրազենի, ինժեներական կապի եւ անձնակազմի տեղափոխման տրանսպորտի մատակարարումների շարունակում: Հայաստանի ՊՆ նախորդ ղեկավարությունը ցանկանում էր նաեւ ձեռք բերել «Իսկանդեր-Է» օպերատիվ-տակտիկական համալիրի երկրորդ դիվիզիոնը (դրա 8 արձակման կայանքները հայ զինվորականներին են մատակարարվել 2016 թվականի առանձին պայմանագրով), ինչպես նաեւ Սու-30ՍՄ կործանիչներ: Հիմա այդ ծրագրերը առկախված են: Եթե ՌԴ-ն որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերը, ապա դա «այնքան էլ համարժեք չի լինի». փորձագետ «ՀԱՊԿ-ն հավաքական կազմակերպություն է, որի մեջ են մտնում 5 երկրներ, այլ ոչ թե երկու: Ուստի Ռուսաստանի արձագանքը՝ զենքի մատակարարման դադարեցման մասին միանգամայն ոչ համարժեք է, եթե դա իսկապես այդպես է»,- «Վզգլյադ» պարբերականին ասել է ռազմական փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: Նա չի բացառել, որ Երեւանը կսկսի նոր մատակարարների փնտրել, եթե Ռուսաստանը չեղարկի զենքի մատակարարումները: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր