00:00:00

Երեւանում բախվել են «Մերսեդեսները». Հիվանդանոց տեղափոխվածներից 4 եւ 2 տարեկան երեխաներ են

18:51, 02 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ 68-ամյա Յուրիկ Ա.) եւ «Mercedes E63» մակնիշի (վորորդը՝ 25-ամյա Մհեր Ա.) ավտոմեքենաները: «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 27-ամյա Արփինե Ա.-ն, 4-ամյա Դավիթ եւ 2-ամյա Նանե Հ.-երը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դավիթ եւ Նանե Հ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա. Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր