00:00:00

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

03:00, 02 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 1-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարույր Սևակի 4-րդ փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող աղավնիների բույնի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են (մոտ 1 մ) գյուրզա տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր