00:00:00

Մասրիկ գյուղում անասնակերով բեռնված մեքենան ամբողջությամբ այրվել է

01:26, 02 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 1-ին, ժամը 15:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:05-ին: Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Յ. Ս.) ` ամբողջությամբ, ավտոմեքենայի վրա բեռնած մոտ 220 հակ անասնակեր և հնձած արտ՝ մոտ 300 քմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր