00:00:00

Բացառիկ տեսանյութ. Երևանում 44-ամյա վարորդը Ford-ով բախվել է կայանված Opel-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

22:44, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Աթոյան-Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Ford մակնիշի 35 ՏA 492 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 57-ամյա Երվանդ Տոնոյանին պատկանող Opel մակնիշի 35 GՍ 249 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել բախումը։ https://www.youtube.com/watch?v=ny3rqDybcqc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր