00:00:00

Հայտնաբերվել է տղամարդու դի

20:58, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Լոռու մարզում, հուլիսի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններոմ մարզի գյուղերից մեկի բուժամբուլատորիայից ահազանգ է ստացվել տեղի ոստիկանության բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հովհաննես Մեհրաբյանն էր, ով իրենց տան հարակից այգում խնձորենու ծառից հակի թելով ինքնասպան է եղել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակի սեղանի վրա նամակ են հայտնաբերել: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյոք նամակի հեղինակը Հ. Մեհրաբյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Մեհրաբյանը 3-րդ կարգի հաշմանդամ էր, իսկ նրա դին հայտնաբերել է կինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր