00:00:00

28-ամյա զինծառայողը Սյունիքում «Օպել»-ով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում

18:15, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Սյունիքի մարզում, հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում 28-ամյա Անդրանիկ Խ.-ն իր վարած Opel Astra 90 XA 066 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Անդրանիկ Խ,-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Խ.-ն զինծառայող է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր