00:00:00

ՃՏՊ Արմավիրի մարզում. կա զոհ և 3 տուժած

16:04, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը երեկ գիշերը իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր