00:00:00

Պերուում ուղևորատար գնացքներ են բախվել. կա 30-ից ավելի զոհ

14:07, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Պերուում՝ Մաչու-Պիկչուի շրջանում ուղևորատար երկու գնացքի բախման հետևանքով կա 31 զոհ, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով  RPP ռադիոկայանին: Ռադիոկայանի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:00-ին: Ավելի վաղ տարածվել էր տեղեկություն, համաձայն որի՝ բախման պատճառը տեղի բնակիչների բողոքի ակցիան էր, ինչի հետևանքով գնացքներից մեկը չի կարողացել մեկնել կայարանից և դրան է բախվել հաջորդ գնացքը: Սակայն տեղի իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ նշելով, որ գնացքի ճանապարհը փակել են զբոսաշրջիկները, որոնք գումարը խնայելու նպատակով կայարան են հասել մեքենաներով, սակայն նրանց չի հաջողվել գնացքի տոմս գնել: Նշենք, որ զբոսաշրջիկների հոսքը դեպի Մաչու-Պիկչու, որը 1983 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, տարեցտարի աճում է: Միայն 2016 թվականին աշխարհի հնագույն քաղաքներից մեկն այցելել է 1.4 միլիոն մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր