00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:00, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Հուլիսի 31-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) և «Գազել» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ., 1975 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.,  (2008 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր