00:00:00

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանյան նկարահանող խումբ է սպանվել

03:46, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդած տվյալների՝ թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռոստորգուևը։ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք անմիջական կապ են պահպանում տեղի իրավապահ մարմինների հետ, այժմ ընթանում է մահացածների մարմինների՝ հայրենիք տեղափոխման գործընթացի կազմակերպումը։ Նկարահանող խմբի անդամների սպանության հանգամանքների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ նշվել էր երեք ռուսաստանցի լրագրողի՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում անհայտ կորելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր