00:00:00

ՃՏՊ Արևաբույր գյուղում

03:11, 01 օգոստոս 2018 Պատահարներ

Հուլիսի 31-ին, ժամը 17:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1952 թ.)  բախվել է գազատար խողովակին: Բախման հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր