00:00:00

Ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է

22:57, 31 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 31-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի դաշտամիջյան հատվածը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր