00:00:00

Ճոճկան գյուղի՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում նախօրեին հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է Վրաստանից

15:28, 31 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 05:00-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարեւելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: ՀՀ տարածքում հրդեհը մարվել է ժամը 06:20-ին: Ժամը 07:35-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են: Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ տարածքում մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից եւ Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:

Նշենք, որ հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի  Ճոճկան գյուղի հյուսիսարեւելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք, դեպքի վայրում աշխատում է 2 մարտական հաշվարկ:

Ժամը 21:25-ին ՀՀ տարածքում աշխատանքները դադարեցվել էին մթության եւ տեղանքի դժվարամատչելիության պատճառով:

Հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից սահմանվել էր հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր