Հուլիսի 31-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում կրկին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Նշենք, որ հուլիսի 30-ին, ժամը 14:23-ի դրությամբ փրկարարները վերսկսել էին Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 4000 խմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:Հիշեցնենք, որ հրդեհն աղբանոցում սկսվել է դեռեւս հուլիսի 24-ին: