00:00:00

Հունահռոմեական ոճի 2 ըմբիշ դուրս են եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ

03:50, 31 հուլիս 2018 Սպորտ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Պայքարն առաջինը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 11։1 հաշվով հաղթել է մոլդովացի Արտիում Դելեանուին, այուհետև 9։0 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդովին։ Մինասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Չիհաթ Լիմանի հետ։ Վահե Պողոսյանը (77 կգ) հաղթել է լեհ Պատրիկ Բեդնարսին, այնուհետև պարտության մատնել իտալացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Եգոր Կադիրովի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր