00:00:00

Գ. Գորգիսյանը հրապարակել է տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի չարաշահումների վերաբերյալ

03:22, 31 հուլիս 2018

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շարունակում է հրապարակել տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ։ Ստորև ներկայացնոում ենք թարմ տեղեկատվություն: Գևորգ Գորգիսյանին տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր: Բացի այդ, նրան տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են: Ուստի պատգամավորը դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կա՞ն արդյոք դրա համար իրավական հիմքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր