00:00:00

Մահվան ելքով ավտովթար Արագածոտնում. մահացածը տղային ճանապարհել էր բանակ եւ վերադառնում էր զինկոմիսարիատից

20:20, 30 հուլիս 2018 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 21014» մակնիշի 34 TA 314 համարանիշի եւ «ՎԱԶ 2115» մակնիշի 35 MQ 507 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածին ու վիրավորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Աղբյուրի փոխանցմամբ, 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զիմկոմիսարիատից ճանապարհել էր բանակ եւ վերադառնում էր գյուղ՝ Բյուրական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր