00:00:00

Արմավիրի Ծիածան գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել են տան տանիքը եւ ննջասենյակները՝ գույքով

14:51, 30 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին:

Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) եւ ննջասենյակները (45 քմ)՝ գույքով:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր