Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 29-ին, ժամը 22.41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Ապարան ավտոճանապարհին՝«Տառերի Պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը 58-ամյա Ա. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին եւ շրջվել: Վարորդը տեղում մահացել է, իսկ 33-ամյա ուղեւոր Վ. Ա.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ վարորդի դին մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային: