00:00:00

Գազի արտահոսք բնակարանում՝ հրդեհի բռնկմամբ. 43-ամյա բնակիչը այրվածքներ է ստացել

01:30, 29 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը եւ բնակարանի պատշգամբի դուռը՝ մասամբ: Բնակիչը՝ Վ. Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր