00:00:00

Հնդկաստանի հյուսիսում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվերի թիվը հասել է 49-ի

19:19, 28 հուլիս 2018 Պատահարներ

Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ: Այս մասին հաղորդում է  «Ռիա Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 11 զոհ գրանցվել է Սաhարանպուր շրջանում: Կան զոհեր նաև Ագրայի շրջանում, որտեղ տեղակայված է Թաջ Մահալը: Հիմնականում մարդիկ զոհվել են տների տանիքների փլվելու, ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև կայծակի հետևանքով: Կառավարությունը համայնքային իշխանություններին հանձնարարել է սկսել փրկարարական աշխատանքներ և ցուցաբերել ֆինանսական աջակցություն այն մարդկանց, որոնք տները վնասվել են հեղեղումների պատճառով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր