00:00:00

Ռուսաստանում մանկապարտեզի դաստիարակը անգիտակցաբար երեխային հյութի փոխարեն ախտահանիչ նյութ է տվել

03:13, 28 հուլիս 2018 Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում մանկապարտեզի աշխատակցուհուն սպառնում է մեկուկես տարվա ազատազրկում՝ մանկապարտեզի սաներից մեկին անգիտակցաբար հյութի փոխարեն ախտահանիչ նյութ խմացնելու համար։ Ինչպես գրում է life.ru կայքը, տուժողը հինգ տարեկան աղջիկ է, որը ստացել է կերակրափողի, ստամոսքի երկրերոդ և երրորդ աստիճանի այրվածքներ։ Երեխային հոսպիտալացրել են բավականին ծանր վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։ Նշվում է, որ գործի առնչությամբ հետաքննությունն արդեն ավարտված է և երեխայի առողջությանն անգիտակցաբար լուրջ վնաս հասցնելու համար մեղադրվող կինը շուտով կկանգնի դատարանի առաջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր