00:00:00

Ողբերգական վթար Սյունիքում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է

02:32, 28 հուլիս 2018 Պատահարներ

Սյունիքի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 17։30-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արայիկ Միրզոյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CG 177 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 378 կմ հատվածում բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին եւ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մասամբ փակելով երթեւեկելի գոտին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր