Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն Արա Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսուքի իր էջում քիչ առաջ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Մանրամասները հաջորդիվ»,- գրել է նա։