00:00:00

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը գնահատվում է կայուն ծանր. ՊԲ

15:09, 27 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր