00:00:00

Լիդիանը ներկայացված տեսանյութի հիման վրա պահանջում է բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները

02:05, 27 հուլիս 2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների և աջակցողների մեջ կան նաև հանքարդյունաբերական ընկերություններ։ Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։ Այս հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետևում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ և հստակ շահագրգռվածություն ունեցող  ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաև, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը և քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետևողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում կցված տեսանյութը և պահանջում ենք՝ բացահայտել ճշմարտությունը, անհապաղ բացել հանքավայր տանող ճանապարհները, պատժել մեղավորներին և Հայաստանի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի, խոշորագույն  ներդրողի և ամենապատասխանատու ընկերության ճակատագիրը չթողնել ուղղորդված, անօրինական ցուցարարների քմահաճույքին։ P.S. Ցավոք, երևում է՝ոմանք այնքան էլ լավ չեն հասկացել՝ ինչ է կատարվել երկրում վերջին ամիսներին, ու կրկին փորձում են հին ու փորձված մեթոդներով ամեն գնով, զոռբայությամբ ու խաբեությամբ հասնել իրենց գրպանային նպատակներին: Ակնհայտ է, որ այս պարագայում բնապահպանական լոզունգներն ու դրանց ներքո իրականացվող  բողոքի անհասկանալի ակցիաները կոչված են ընդամենը Վահե Հակոբյանի ֆինանսական շահերի պաշտպանությանն ու չեն արտահայտում ոլորտում ստեղծված իրական վիճակի իսկությունը՝ վերածվելով «ձվի մեջ մազ որոնելու» անհույս փորձերի: Բոլորի աչքի առաջ տեղի է ունենում  բացահայտ ապօրինություն, ինչն, անկասկած, չի կարող համապատասխան հետևությունների առիթ չհանդիսանալ: Իրականում այս ամենը լիովին բացահայտում է «Լիդիան Արմենիայի» շուրջ բարձրացած աղմուկի իսկությունն ու պատռում որոշների կեղծ դիմակը, որի հետևում, մասնավորապես, Վահե Հակոբյանի  ու նրան սատարողների անձնական նկտրտումներն են թաքնված՝ հակառակ բոլոր բարոյական նորմերի, հակառակ ռացիոնալիզմի բոլոր օրենքների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր