00:00:00

Կարեն Սարուխանյան. «Որևէ մեկն իրավունք չունի սեփական բիզնեսի հաշվին երկրին վնաս հասցնելու՝ Արդենիսը լիճ է մնալու»

01:33, 27 հուլիս 2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Արփի լիճ ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիս բնական լճի տարիներով չլուծված խնդրին ծանոթացել էր հունիսի 20-ին՝ Արփի խոշորացված համայնք կատարած այցի ժամանակ: Ասում է, ընդամենը մեկ շաբաթ է, որ նշանակվել էր, երբ հարցը բարձրացվել է. արձագանքել է անմիջապես: «Ես եղել եմ տեղում, տեսել եմ լճի վիճակը, եղել եմ խոզաբուծարանի եւ կաթի գործարանի տարածքում, հանդիպել սեփականատիրոջ՝ Սամվել Ղարիբյանի եւ Արփի համայնքի ղեկավարի՝ Մերգել Ղարիբյանի հետ, որ Սամվելի եղբայրն է, ասել եմ, որ հարցը պետք է լուծվի, որ չի կարող նման կերպ շարունակվի»,-հանդիպման ժամանակ հայտնեց Կարեն Սարուխանյանը: Մարզպետի համոզմամբ, տարիներ շարունակ ծախսեր անող, ընդլայնվող բիզնեսի համար եթե գումարներ գտնվել են, ապա ցանկության դեպքում կգտնվեր հարկավոր գումարը նաեւ թափոնների հարցը լուծելու համար: «Սեպտիկ հորի կառուցումը 20 մլն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել: Իրենք ասեցին, թե էս պահին գումար չունեն, ես առաջարկել եմ ունեցած խոզի գլխաքանակը մի 100-ով պակասեցնել, այսինքն՝ արագ կարգով իրացնել ու հարցը լուծել: Իմ առաջարկը սեփականատիրոջ սրտով չի եղել: Ես համայնքապետին ասել եմ մեկ շաբաթ քեզ ժամանակ՝ հարցը լուծես, մեկ շաբաթից գնացել եմ, բնականաբար ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվել, ինչպես կար վիճակը, այդպես էլ մնացել էր,-տեղեկացրեց մարզպետը,-սա խնդիր է, որ լուծում չի ստացել տարիներ շարունակ եւ իմ կարծիքով այս հարցում ամենամեծ մեղավորը ազգային պարկն է՝ ի վերջո իր տարածքում է, ինքը կոչված է զբաղվելու բնական միջավայրի պահպանությամբ, սակայն հակառակ պատկերն ենք տեսնում: Ես փորձեցի հանդիպել ազգային պարկի ներկայիս տնօրեն Հովսեփ Սիմոնյանի հետ, հրավիրել եմ մարզպետարան զրուցելու, հասկանալու, թե ինչ պետք է արվի, սակայն տեղակալը պատճառաբանել է, թե վատառողջ է ու այդ պատճառաբանությամբ մենք դեռ չենք հանդիպել խնդիրը քննարկելու համար: Եղել է հեռախոսազրույց , որի ժամանակ ես հորդորել եմ տնօրենին հարցը լուծել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ասել եմ՝ կանչի սեփականատիրոջը, ժամանակ տուր, որ հորը սարքի, ասել եմ՝ գնա տուգանի, որեւէ ձեւով հարցը լուծի»:

Մանրամասները՝ hetq.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր