00:00:00

ՀՔԾ է ժամանել Ալիկ Սարգսյանը՝ շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու

01:04, 27 հուլիս 2018

ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու: Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը շաբաթներ առաջ հաղորդում էր ներկայացրել ՔԿ, ըստ որի՝ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։ Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել «Մարտի 1-ի» գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ որևէ կապ չունի, բայց որ գործը պետք է բացահայտվի՝ չի կասկածում: Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին: «Միշտ ասել եմ, և ասում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- նշեց Սարգսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր