00:00:00

Մայիսի 23-ից առ այսօր 80 հազար նախազգուշացում է տրվել վարորդներին. ՃՈ

00:46, 27 հուլիս 2018

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ նվազ նշանակություն ունեցող խախտումների հանդեպ ուղղակի նախազգուշացում կարվի, սակայն վարորդները դա ճիշտ չհասկացան եւ սկսեցին ավելի շատ խախտումներ անել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։ «Տեսուչները կանգնեցնում էին նվազ նշանակություն ունեցող խախտումներ անողներին, զգուշացնում, գրքում համապատասխան գրառում էին կատարում, ճանապարհում: Բայց եթե լինում են խախտումներ, որոնք ավելի կոպիտ են, հավաստիացնում եմ, որ ցանկացած տեսուչ վարչական պատասխանատվության է ենթարկելու վարորդին։ ՃՈ-ն մայիսի 23-ից առ այսօր 80 հազար զգուշացում է ուղարկել վարորդներին իրենց կատարած խախտումների հետ կապված»,- հավելեց Կարապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր