Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս տեսանյութը պատրաստել են: Այս տարիներն աչքիս դեմը եկան: Եվ Փառք Աստծո, որ այսօր ունենք այն ինչի համար երկար պայքարել ենք:
2. Կապված քաղաքապետարանի հետ: Հարգելի և սիրելի ժողովուրդ ջաաան` քաղաքապետ չեն նշանակում, նրան ընտրում է ժողովուրդը `այսուհետ արդեն ազատ և անկախ ընտրությունների միջոցով: ՈՒմ ուզում է ընտրում է, ում չի ուզում`չի ընտրում
3. "Դերասանի" և "ամեն մեկը իրա գործով թող զբաղվի"-ի մասին: Այո ես ել եմ դեմ, եթե մարդ ամբողջ կյանք զբաղվի դերասանությամբ և միանգամից ծավալի կառավարման կամ քաղաքական գործունեություն:
Տեղեկացնում եմ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն: Արդեն 6 տարի է ինչ դերասանական գործը զբաղեցնում է իմ կյանքի 20%, իսկ մնացած 80% ժամանակը ես կառավարել եմ մեր ընկերությունն ու պրոդյուսերական կենտրոնը և զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ հավատացնում եմ Ձեզ: Ես ոչ պատասխանատվությունից եմ վախենում , ոչ էլ դժվարություններից միաժամանակ սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը: Միասին մենք կարող ենք սարեր շուռ տալ»: