00:00:00

Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու, եւ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը. Փաշինյան

23:38, 26 հուլիս 2018

Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում կարող է գործունեություն ծավալել միայն այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների եւ տրամաբանության վրա: «Հաճախ եմ լսում այսպիսի փաստարկներ, որ Հայաստանում բիզնեսը պաուզա է վերցրել, սպասում են, որ ընտրություններ լինեն, որից հետո տեսնեն՝ ինչ է տեղի ունենում: Եթե այս տրամաբանությամբ նայենք, մեկ տարի առաջ ընտրություն է եղել, եթե ընտրություններն այդքան շրջադարձային նշանակություն ունեն, դե եղել են դրանք 1 տարի առաջ, ի՞նչ եղավ 1 տարի հետո: Այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, անշրջելի է: Եթե նույնիսկ հաստատվի այնպիսի իշխանություն, որն ուզենա այդ անիվը հետ պտտել, հաջողություն չի ունենա, նույն ձեւով, նույն եղանակով շատ արագ կտապալվի: Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու եւ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր