00:00:00

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ

21:41, 26 հուլիս 2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ստուգվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել նաև ազատությունից զրկված անձանց հետ, քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը, տրամադրել անհրաժեշտ իրավական խորհրդատվություն: Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր