00:00:00

Գյումրիում «ԿՌԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ 2108»-ի. Վերջինը վերածվել է մետաղի ջարդոնի

21:16, 26 հուլիս 2018 Պատահարներ

Շիրակի մարզում, հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայաթ Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում՝ «Արտուշի մոտ» վարսավիրանոցի դիմաց, КРАЗ մակնիշի 510 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2108» մակնիշի 2108 մակնիշի 63 ՍԼ 069 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մետաղի ջարդոնի վերածված «ՎԱԶ 2108»-ը դուրս են բերել КРАЗ-ի տակից: Նշենք, որ КРАЗ-ը պատկանում է Գյումրիում գործող շինարարական ընկերություններից մեկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր