00:00:00

Փաշինյանը որոշում է ստորագրել. հայկական պատվիրակությունում ընդգրկված է 32 հոգի, այդ թվում 12 լրագրող

20:26, 26 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն  Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Նշենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 32 հոգի, որից 6-ն՝ անվտանգության աշխատակիցներն են, 12-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր