00:00:00

Քաղաքացիներին ցրողական պատասխաններ մի տվեք. վարչապետը՝ գործադիրի անդամներին (տեսանյութ)

18:47, 26 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին հանձնարարեց յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: «Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- դիմելով գործադիրի անդամներին  ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը աշխատակազմին հանձնարարեց մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին: «Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները», -ասաց Ն. Փաշինյանը: Կառավարության որոշ անդամներ էլ հայտարարեցին, որ նամակ-դիմումների քանակը շատ է, չեն հասցնում երեք օրում պատասխանել: https://www.youtube.com/watch?v=7XM5XxN3fEY&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր