00:00:00

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Փաշինյանն անդրադարձավ պաշտոնյաների զավակների զինվորական ծառայությանը

17:47, 26 հուլիս 2018

ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: «Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրվում է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության կողմից: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար»,-  նշեց վարչապետը: Ըստ նրա՝ զարմանալին այն է, որ այսքան հայտարարություններից հետո  նման դեպքերը շարունակվում են: «Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք: Կրկին հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Միաժամանակ կարևոր է, որ որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն այսքան բացահայտումների պարագայում չի հնչել, սա բացառիկ կարևոր արձանագրում է և ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր պրոցես է: Հույս ունեմ, որ դրանում մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր