00:00:00

Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել

17:44, 26 հուլիս 2018 Սպորտ

«Փյունիկի» 5 լեգեոներների Ղազախստանի վիզա ստանալու խնդրի հետ կապված երևանյան թիմը հայտարարություն է տարածել․ «Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ամբողջ կազմով, ինչպես նաև 25 երկրպագուներով չարթերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։ Երբ «Փյունիկ»-ը իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլ»-ն է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ և ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաև 1 մոնտենեգրացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։ Ըստ Ղազախստանի օրենքի՝ մուտքի արտոնագիր տրամադրվում է 5-14 օրվա ընթացքում։ Մենք դիմեցինք մրցակից թիմին, որպեսզի հրավերներ ուղարկի միգրացիոն ծառայություն, քանի որ Ղազախստանի վիզաները նշված պետությունների համար, հաստատում է ոչ թե դեսպանատունը, այլ երկրի կառավարությունը։ Նրանցից միայն պահանջվում էր ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։ «Տոբոլ»-ը այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։ Արդյունքում՝ մեր 5 ֆուտբոլիստները հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։ Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին, ժամը 20։00, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանայ արդեն թռել էր։ Քանի որ այդ 5 ֆուտբոլիստները թիմի առանցքային խաղացողներն են , ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ և գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։ Ստեղծված խոչընդոտները չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաները ունեն մարտական տրամադրվածություն և պատրաստ են հաղթանակի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր