00:00:00

Ո՞մ կընտրի Փաշինյանը (տեսանյութ)

17:13, 26 հուլիս 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հստակ չի նշում՝ արդյոք Երևանի քաղաքապետի ընտրություններին հանդես կգան դաշինքո՞վ, թե՞ առանձին ցուցակով։ Երեքշաբթի երեկոյան կուսակցության վարչության նիստից հետո վարչության անդամները հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են քաղաքապետի ինքնաառաջադրված չորս թեկնածուներից երկուսի՝ դերասան, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձած Հայկ Մարությանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի ծրագրերը։ Մյուս երկու թեկնածուներն են Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը։Վարչության նիստին ներկա է եղել  նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, հրաժարվել է  հարցերին պատասխանել։ Այսօր Կառավարության նիստից առաջ Irakanum.am-ը փորձեց Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել, թե քաղաքապետի պաշտոնում ում  թեկնածությանն է կողմ։ Վարչապետը, սակայն հարցին չպատասխանեց, նշելով, որ շտապում է։ Միաժամանակ նշենք, որ ՔՊ-ականները չեն բացառում, որ մինչև հուլիսի 27-ը լինեն քաղաքապետի թեկնածուի նոր ինքնաառաջադրումներ։ Այս պահին նաեւ հստակ չէ այն հարցը, թե ի վերջո ինչ որոշում կկայացվի, արդյո՞ք  ՔՊ-ն առանձին կմասնակցի ավագանու ընտրություններին, թե այնուամենայնիվ դաշինքով։ https://www.youtube.com/watch?v=HzgDF_5WXCw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր