00:00:00

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

17:10, 26 հուլիս 2018

Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելես այցի շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայյրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելեսի այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես  կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։ Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդելի քաղաքապետարանի դահլիճում, տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ։ ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր