00:00:00

Արատես գյուղը ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից (տեսանյութ)

17:04, 26 հուլիս 2018

Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղն ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։ Տեղացիները տեսանյութում բացահայտում են, որ գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել գյուղից որեւէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։ Ոստիկանների  ուղեկցությամբ շատինցիները եւ հարակից այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները եւ չվերաբնակեցված գյուղը։ Շատին գյուղից Տիգրան Եղոյանը տեսանյութում ԱԱԾ ռազմական ոստիկանության եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա։ Գյուղի տարածքում կա ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ եւ չվերաբնակեցված  տներ։ Եղեգիս Խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը մատնացույց է անում լքված եկեղեցու եւ վնասված խաչքարերը եւ մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=0K7Ay4PNorw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր